Ծննդոց գրքի մեկնություն 35:8

Ա. Լոպուխին

Մեռավ Դեբորան` Ռեբեկայի դայակը, և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ: Հակոբն այդ վայրի անունը դրեց Սգո կաղնի: [8] (Սինոդական թարգ․)
   
   Դեբորան, անկասկած, Ռեբեկայի այն դայակն է, ով  ուղեկցել էր  Ռեբեկային դեպի Քանան ուղևորվելիս. այդ մասին  նշված է Ծննդ. 24:25–րդ համարում, որտեղ միայն նրա անունն է հիշատակվում: Նա կարող էր Հակոբի բնակատեղի ժամանած լինել Քեբրոնում նրանց այցի եկած ժամանակ (դժվար է ենթադրել, որ նա 10 տարվա ընթացքում գոնե  մեկ անգամ չի այցելել հորն ու մորը): Համաձայն հրեական ավանդույթի՝ Ռեբեկան, ըստ Հակոբին տրված իր խոստման (Ծննդ. 27:45), Քանանում նրա բնակության 14 տարին լրանալուն պես այնտեղ է ուղարկում Դեբորային այն լուրով, որ Հակոբն այժմ կարող է վերադառնալ տուն:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի:
(Արարատ թարգ․) Եվ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ ու թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը կոչվեց Ալոն-բախութ:
(Գրաբար) Եւ մեռաւ Դէբովրա դայեկն Ռեբեկայ, եւ թաղեցաւ ի ներքոյ Բեթելայ ընդ կաղնեաւն. եւ կոչեաց զանուն նորա Կաղնի սգոյ: