Ծննդոց գրքի մեկնություն 41:4

Ա. Լոպուխին

Եվ յոթ նիհար  երինջները կերան գեղեցիկ ու պարարտ յոթ երինջներին։ Եվ  փարավոնն արթնացավ։ [4] (Սինոդական թարգ․)
   
   Պտղաբերության յոթ տարիներին անմիջապես հաջորդում են սովի յոթ տարիներն ու  ամբողջությամբ ոչնչացնում են բոլոր պաշարները և նույնիսկ դրանց մասին հիշողությունը (Ծննդ․ 30-31)։ Այդ ամենը ատահայտվում է միայն երազի մեջ հասկացվող  ֆանտաստիկ գծերով՝ յոթ նիհար երինջները ոչնչացնում են պարարտներին։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին: Զարթնեց փարաւոնը: Նորից քուն մտաւ:
(Արարատ թարգ․) Եվ զազրելի տեսքով և վտիտ մարմիններով երինջները կերան այն յոթ գեղեցիկ տեսքով և պարարտ երինջներին: Եվ փարավոնն արթնացավ:
(Գրաբար) Եւ ուտէին եւթն երինջքն զազիրք տեսլեամբ եւ վտիտ մարմնովք, զեւթն երինջս գեղեցիկս տեսլեամբ եւ զընտիրս: Զարթեաւ փարաւոն.