Ծննդոց գրքի մեկնություն 46:5

Ա․ Լոպուխին

Հակոբը մեկնեց Բերսաբեից, և Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, երեխաներին ու կանանց տեղավորեցին այն սայլերի վրա, որ փարավոնն էր ուղարկել նրան բերելու համար: [5] (Սինոդական թարգ․)
   
   Վերին պաշտպանության  վերաբերյալ աստվածային խոստմամբ ամրապնդվելով և իր սիրելի որդու ձեռքերում խաղաղ վախճանով մահանալու մասին հայտարարությամբ մխիթարվելով՝ Հակոբը, անմիջապես, իր ամբողջ ցեղով Բերսաբեից Եգիպտոս է ուղևորվում: (12−րդ դինաստիայի ներկայացուցիչ) Ամենհոտեպ փարավոնի դամբարանի հարթաքանդակի վրա ներկայացված է ինչ−որ սեմական ընտանիքի Եգիպտոս տեղափոխվելու իրադարձություն, որն էլ բնույթով և դարաշրջանով շատ մոտ է Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոսում վերաբնակեցմանը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ, եւ Իսրայէլի որդիներն իրենց հայր Յակոբին, կահկարասին ու կանանց տեղաւորեցին այն սայլերի վրայ, որ Յովսէփն էր ուղարկել՝ նրան բերելու համար: Վերցնելով իրենց ունեցուածքն
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը ելավ Բերսաբեեից: Եվ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց զավակներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրան բերելու համար:
(Գրաբար) Յարեաւ Յակոբ ի ջրհորոյ անտի երդման. եւ առին որդիքն Իսրայէլի զՅակոբ հայրն իւրեանց. Եւ զկազմած, եւ զկանայս իւրեանց, ի սայլսն զոր առաքեաց Յովսէփ առնուլ զնա: Եւ առեալ զինչս իւրեանց.