Ա. Լոպուխին
1-2․ Այս է Ադամի ծագումնաբանությունը. երբ Աստված արարեց մարդուն, ըստ Աստծո պատկերի ստեղծեց նրան, [1]արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և ադամ, այսինքն՝ մարդ անվանեց նրանց այն օրը, երբ արարեց նրանց։ (Սինոդական թարգ․)
Այս է Ադամի ծագումնաբանությունը ... Սա մի ամբողջ նոր բաժնի խորագիր է («տոլեդոտ») դրան նախորդող (Ծննդ. 2:4) և հաջորդող ողջ շարքի նմանությամբ (Ծննդ. 10:1, 11:10, 27, 25:12,19, 36:1, 37:1): Սեթականների պատմության այս խորագիրըը թարգմանելով ժամանակակից հասկացությունների լեզվով, մենք հարկ էր, որ ասեինք. «Ահա՛ Ադամի սերունդների թվարկումը»: Իսկ քանի որ այսուհետև խոսքն անընդհատ Սեթականների պատմության մասին է, ապա ակնհայտ է, որ այս թվարկումը ոչ թե բոլորին է վերաբերում, այլ Ադամին ամենամոտ սերունդներին, հարազատ նրան ոչ այնքան մարմնով, որքան ոգով:
Երբ Աստված արարեց մարդուն ...այն օրը, երբ արարեց նրանց ... Ծննդոցի հեղինակը, ձեռնամուխ լինելով սերունդների թվարկմանը, հենց այնպես չի հիշատակում նախահոր և նրա կնոջ, Աստծո նմանությամբ ստեղծվելու իրողությունը: Հավանաբար, նա ցանկացել է ներշնչել ընթերցողին, որ Ադամի թվարկվող սերունդները նրա միջոցով իրենց ծագումը հենց Աստծուց են ստանում, որ Աստված, ստեղծելով Ադամին իր պատկերով ու նմանությամբ, ինքը կարծես սերնդագործության առաջին անդամն է հանդիսանում (Ղուկ. 3:38, Վեսարիոն):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,
(Արարատ թարգ․) Այս է Ադամի սերունդների ծագումնաբանությունը: Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծո պատկերով արարեց նրան:
(Գրաբար) Ա՛յս է գիր արարածոց մարդկան. յաւուր յորում արար Աստուած զԱդամ. ըստ պատկերի՛ Աստուծոյ ստեղծ զնա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: