Ա. Լոպուխին
12-14․ Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանում ծնեց Մաղաղաէլին։ [12] Մաղաղաէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր։ Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի։ (Սինոդական թարգ․)
Կայնանը...ծնեց Մաղաղաելին ... Մաղաղաել թարգմանաբար նշանակում է «գովք,փառք Աստծուն» կամ «Նրան գովաբանող, փառաբանող»: Հենց սրանով էլ ակնհայտորեն մատնանշվում են Կայնանի՝ Ենոսի որդու օրոք բարգավաճող կրոնական նկրտումները: Վերջինս առաջին կազմակերպիչն էր Աստծո պաշտամունքի, որի մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում Աստծո՝ իբրև աշխարհի Նախախնամողի և մարդկության Քավիչի հանդիսավոր գովաբանումն ու փառաբանումը (Ծննդ. 4:26):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:
(Արարատ թարգ․) Եվ Կայնանն ապրեց յոթանասուն տարի և ծնեց Մաղաղիելին:
(Գրաբար) Եւ եկեաց Կայնայն ամս հարևր և եւթանասուն, և ծնաւ զՄաղաղայէլ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: