Ա. Լոպուխին
28-29․ Ղամեքը հարյուր ութսունութ տարեկանին ծնեց որդի [28] և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Նա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքի ցավերից, այն երկրի հողը մշակելիս, որ անիծեց Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
Եվ նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Նա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքի ցավերից, այն երկրի հողը մշակելիս, որ անիծեց Տեր Աստված»... Նախաջրհեղեղյան վերջին նահապետը Ղամեքի որդի Նոյն էր: Այս անվան նշանակությունը բացատրված է հենց աստվածաշնչյան տեքստում, հող մշակելու և ձեռքի աշխատանքի մեջ «հանգստություն, մխիթարություն» գտնելու իմաստով: Ենթադրում են, որ առանձնահատուկ բարեպաշտությամբ գուցե թե աչքի չընկնող Ղամեքը, իր որդուն այդ անունը տալով, դրա մեջ դնում էր Աստծուն հակառակ լինելու իմաստ, հատկապես, հույս էր տածում երկրի վրա աստվածային անեծքի ուժի վերացմանը՝ մշակութային հաջողությունների շնորհիվ, որոնց սերմանողի դերում նա ցանկանում էր տեսնել իր նորածին որդուն: Բայց, ըստ Ոսկեբերանի մեկնության, Ղամեքը, ինչպես Կայիափա քահանայապետը Հիսուս Քրիստոսի դեմ դատի ժամանակ (Հովհ. 11:49–52), ակամա արտահայտեց ուրիշ մեծ գաղափար՝ մատնանշելով աստվածաշնչի այն հատվածը, որը վերաբերվում է ունայնության թուլացման և մեղսագործության հետևանքով աստվածային դատաստանի մեղմացմանը (որոնք պարզաբանում է Պողոս առաքյալը (Ծննդ. 3:13, Հռոմ. 8:20)): Եկեղեցու հայրերը Նոյի անվան մեջ իրավացիորեն տեսնում են մարգարեական կանխագուշակում, որ Նոյի և նրա սերնդի միջոցով պատվիրանազանցության համար աստվածային պատժի ուժը կմեղմանա, և պղծության փոթորկից (հսկաների բռնություն—Ծննդ. 6:4) ու որպես դրա հատուցում երկնային պատժի արհավիրքից հետո (ջրհեղեղը Նոյի ժամանակ), հասարակական և կրոնական կյանքում կսկսվի համեմատաբար խաղաղ և հանգիստ նոր ընթացք:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:
(Արարատ թարգ․) Եվ Ղամեքն ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ծնեց:
(Գրաբար) Եւ եկեաց Ղամէք ամս հարևր ութսուն և ութ. և ծնաւ որդի.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: