Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ անմիտ մարգարեներին, որ իրենց հոգով են առաջնորդվում և ոչինչ չեն տեսել»»։ (Սինոդական թարգ․)[3]
«Անմիտ» - քանի որ նրանք խաբում են իրենց իրենց և իրենց ունեցած կարողությունների սահմանների հարցում. այնպես որ, նրանք իրենք էլ չէին հավատում իրենց գուշակություններին, ուր մնաց թե՝ Եզեկիելը կամենար վստահեցնել դրանց ճշմարտացիության մեջ։
«Իրենց հոգով են առաջնորդվում» - և ոչ թե՝ Աստծո Հոգով։ Այստեղ պարզորոշ ընդգծվում է ճշմարիտ մարգարեի գիտակցության աստիճանը, համաձայն որի՝ նա իր ոգեշնչումը չի ստանում որևէ մի բնական աղբյուրից և մարգարեանալու իր այդ կարողությունն էլ իրեն չի վերագրում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ այդպէս քմահաճօրէն են մարգարէանում, որ գնում են իրենց քմահաճոյքի յետեւից ու ոչինչ չեն տեսնում:
(Արարատ թարգ․) այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում"։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ դոցա որ մարգարէանանդ 'ի սրտից իւրեանց, որ երթա՛ն զհետ ոգւոց իւրեանց, և ամենևին ո՛չ տեսանեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: