Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։29

Ա. Լոպուխին

«Որպեսզի երբ քեզ ունայն տեսիլքներ ներկայացնեն և քեզ սուտ գուշակություններ պատմվեն ու քեզ էլ դասեն գլխատված ամբարիշտների շարքին, որոնց օրը հասել է, երբ նրանց ամբարշտությանը վերջ պիտի դրվի»։[29] (Սինոդական թարգ․)
   

   «Երբ քեզ ունայն տեսիլքներ ներկայացնեն» - հետևաբար, ամմոնացիները, ինչպես և Հուդայի բնակիչները, կեղծ մարգարեների պակաս չունեին։ Այդ կեղծ մարգարեները ժողովրդին հանգստացնում էին Նաբուգոդոնոսորից եկող հնարավոր վտանգի առնչությամբ և, միգուցե նաև, նույնիսկ ասում էին, որ նրանք (ամմոնացիները) Աստծո ձեռքում որպես գործիք («սուր», հմմտ․ 30-րդ համար) հանդես կգան՝ Նաբուգոդոնոսորին պատժելու համար։ Նմանօրինակ հանգստացնող մարգարեությունները կարող էին հաջողություններ ունենալ հատկապես այն ժամանակներից սկսած, երբ Նաբուգոդոնոսորը, ամմոնացիների կողքով անցնելով, շարժվեց ուղիղ դեպի Հուդա։

   «Ու քեզ էլ (ամմոնացիների թագավորին) դասեն գլխատված ամբարիշտների (հուդայի բնակիչների) շարքին» - սակայն 24-րդ համարում այսպես է կոչվում միայն Սեդեկիան՝ Հուդայում Աստծո կամքին դեմ գնացած գլխավոր հանցավորը. նրա հետ համեմատությունը, իհարկե, ամմոնացիների համար բնավ էլ հաճելի չէ։

   «Որոնց օրը հասել է» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 25-րդ համարը:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Զարթնի՛ր, որովհետեւ փայլում ես սին տեսիլքով, սուտ հմայութիւններ ես անում՝ նրանց դէպի քեզ, անօրէն վիրաւորների վզին քաշելու համար. սրանց վախճանը հասել է՝ անիրաւութեան ժամանակի վախճանը:
(Արարատ թարգ․) Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։
(Գրաբար) Զարթի՛ր զի փայլեսցես տեսլեամբ նանրութեան, և ‘ի հմայել հմայս ստութեան. մատնել զնա քեզ, ‘ի պարանոցս վիրաւորացն անօրինացն, որոց եկեալ հասեալ է օր վախճանի ‘ի ժամանակի անիրաւութեան։