Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։15

Ա. Լոպուխին

«Իրենց մեջքին գոտի կապած, շքեղ գլխակապեր՝ իրենց գլուխներին, զորահրամանատարների կերպարանքով՝ նման Բաբելոնի որդիներին, որոնց հայրենիքը Քաղդեական երկիրն էր»։ [15] (Սինոդական թարգ․)
   
    «Գոտի», որի վրա կրում էին զենքը։ Սրանից ելնելով՝ Վուլգաթայում ասվում է՝ «balteis» (ռազմական գոտի), եբրայեցերենում՝ «եզեր», որը պետք է որ նշանակի «հագուստ», սլավոներենում՝ «երփներանգ» (բազմատեսակ գործվածքներից հյուսված)։

   «Շքեղ գլխակապեր» - եբրայեցերենում՝ «սերուհեի թեվուլիմ»։ Առաջին եզրույթը «սարա» - «կախել» արմատից է, որ գուցե նշանակում է արքայական երկար, սրածայր գլխարկ։ Կամ էլ, ըստ Ալեքսանդրյան կոդեքսի՝ «tiara», ասել է թե՝ չալմա, (սլավոներենում՝ «previ»), որը նույնպես կարող էր համապատասխանել «թեվուլիմ» եզրույթին․․․

   «Կերպարանքով․․․» - Քաղդեայում հասարակ մարդիկ նույնպես կարող էին այդպիսի տեսք ունենալ։

   «Զորահրամանատարների» - եբրայեցերենում՝ «շալիշիմ», նույնն է թե՝ «երրորդները», այսինքն՝ երրորդը զինվորական մարտակառքի վրա՝ թագավորից և մարտակառքը վարողից հետո, կամ գուցե ինչ-որ այլ զինվորական կոչում, ինչպես օրինակ՝ «կրտսեր մայորի» կոչումն է․․․ Հնարավոր է նաև, որ սա օտար բառ՝ եբրայեցերեն գրությամբ․․․

   «Որոնց հայրենիքը Քաղդեական երկիրն էր» - որն այդքա՜ն նշանավոր էր։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) մէջքներին տեսակ-տեսակ գօտիներ, գլուխներին՝ ներկուած խոյրեր (խայտաբղէտ գոյներ էին ցոլանում բոլորից էլ, ինչպէս լինում են Բաբելոնի զաւակները քաղդէացիների երկրում, իրենց երկրում),
(Արարատ թարգ․) իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։
(Գրաբար) ածեալ պէսպէս կամարս ընդ մէջ իւրեանց, և խոյրս ներկեալս ‘ի գլուխս իւրեանց. երփն երփն հարկանէր յամենեցունց ‘ի նմանութիւն որդւոցն Բաբելացւոց՝ յերկրին Քաղդեացւոց՝ յաշխարհն իւրեանց: