Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։27

Ա. Լոպուխին

«Եվ վերջ պիտի դնեմ քո անառակությանը և Եգիպտոսի երկրից բերած քո պոռնկությանը, և աչքերդ չես դարձնելու դեպի նրանք, և Եգիպտոսի մասին այլևս չես հիշելու»։ [27] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ վերջ պիտի դնեմ քո անառակությանը և․․․քո պոռնկությանը» - Բաբելոնյան գերությունից հետո հրեաներն իսկապես որ այլևս կռապաշտությամբ չէին զբաղվում։

   «Եգիպտոսի երկրից բերած» - համաձայն Եզեկիել մարգարեի տեսակետի, որը նա մեկ անգամ չէ, որ արտահայտել է, հրեաները կռապաշտությամբ զբաղվել սովորել էին դեռևս Եգիպտոսում։

   «Դեպի նրանք» - այսինքն՝ դեպի անառակությանը և պոռնկությանը, կամ էլ՝ դեպի կուռքերը։

   «Եվ Եգիպտոսի մասին այլևս չես հիշելու» - ասել է թե՝ «չես հիշելու կռապաշտության մասին, որը սովորել ես այնտեղ»։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Այսպիսով առջեւդ եմ դնելու ամբարշտութիւնդ ու պոռնկութիւնդ, որոնցով զբաղւում էիր Եգիպտացիների երկրում: Եւ աչքդ այլեւս չես բարձրացնելու դէպի նա, այլեւս չես յիշելու Եգիպտոսը»:
(Արարատ թարգ․) ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։
(Գրաբար) Եւ դարձուցից զամպարշտութիւնս քո ‘ի քեզ, և զպոռնկութիւնս քո որ յերկրին Եգիպտացւոց. և ո՛չ ամբառնայցես զաչս քո ‘ի նա, և ո՛չ ևս յիշեսցես զԵգիպտոս: