Ա. Լոպուխին
«Աշխատանքը ծանր կլինի, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չի գա, և կրակի մեջ նրա ժանգը կմնա նրա վրա»։ [12] (Սինոդական թարգ․)
«Աշխատանքը ծանր կլինի․․․» - պաշարումը խիստ ծանր կլինի, սակայն այն չի մաքրի Երուսաղեմի ամբողջ պղծությունը։ Միգուցե այստեղ ակնարկվում է այն մասին, որ նույնիսկ Երուսաղեմի վերականգնումից հետո նախկինում առկա շատ արատներ դեռևս մնացին այդ քաղաքի մեջ։ Վուլգաթան այստեղ կիրառում է անցյալ ժամանակը՝ «multo labore sudatum est» (նրա վրա քրտնաջան աշխատել են)։ Այստեղ հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ ժանգը դեռևս չէր մաքրվել կաթսայի վրայից. Աստված մեծ ջանքեր է գործադրել այդ կաթսայի մաքրման համար (տարբեր փորձություններ՝ պատերազմներ, աղետներ), սակայն դա անօգուտ է եղել – «non exivit de eo nimia rubigo, neque per ignem» - դրա չափից ավելի շատ ժանգը չի մաքրվել նույնիսկ կրակի (այսինքն՝ նախորդիվ պատուհասած տխրահռչակ պատերազմների և այլ փորձությունների) միջով անցնելուց հետո։ Յոթանասնից թարգմանության ձեռագրերի մեծ մասում սույն համարի առաջին նախադասությունը բացակայում է։
«Եվ կրակի մեջ նրա ժանգը կմնա նրա վրա» - բառացիորեն՝ «կրակի մեջ նրա ժանգը»՝ առանց ստորոգյալի, այս իսկ պատճառով էլ ոմանք այն թարգմանում են. «Նրա ժանգը կրակի մեջ է»։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Բայց նրա ուժեղ ժանգը միջից թող դուրս չգայ, այլ իբրեւ ամօթանք մնայ արգանակի մէջ,
(Արարատ թարգ․) Տաժանքից ինձ հոգնեցրեց, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չեկավ, նրա ժանգը կրակում։
(Գրաբար) և նուաղեսցի ժանգ նորա, և մի՛ ելցէ 'ի միջոյ նորա բազում ժանգ նորա. և յամօթ լիցի ժանգ նորա պղծութեամբ արգանակին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: