Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։2

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, այսօր քեզ համար գրի՛ր այս օրվա անունը՝ այս իսկ օրվա. հենց այս օրը Բաբելոնի թագավորը կմոտենա Երուսաղեմին»։ [2] (Սինոդական թարգ․)
   

   Թվականը գրի առնելն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում հնարավոր լինի բոլորին վստահեցնել կանխասացության կամ Աստծո կողմից փոխանցված ապագայատեսության ճշմարտացիության մեջ: Պաշարումը հենց այդ օրն էր սկսվել նաև համաձայն Դ Թագավորաց 25:1-ին և Երեմիայի մարգարեության 42:14-րդ համարների վկայությունների: Զաքարիա մարգարեի ժամանակաշրջանում արդեն՝ մոտ 518 թվականին, այդ օրն արդեն իսկ «պատվվում» էր պահեցողությամբ (8:19): Մի քանի ռացիոնալիստ (բանապաշտական) մեկնաբանների կողմից արտահայտված տեսակետը, համաձայն որի՝ այստեղ ակնհայտորեն գործ ունենք «vaticinium ex eventu»-ի հետ (մարգարեություն՝ տեղի ունեցած դեպքից հետո և դրա հիման վրա), հերքվում է նույն ճամբարին պատկանող մասնագետների կողմից, որոնք հակված են այստեղ տեսնելու մարգարեի հեռատես խորաթափանցության իրողությունը, որը նմանվում է 1759 թվականին Ստոկհոլմի հրդեհի վերաբերյալ Շվադենբորգի կանխիմացությանը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, նշա՛ն արա, գրի՛ր քեզ մօտ այն օրը, երբ բաբելացիների թագաւորը յարձակուեց Երուսաղէմի վրայ.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, հենց այսօր քեզ համար գրի՛ր այսօրվա՝ այս իսկ օրվա անունը. Բաբելոնի թագավորը պաշարելու համար հենց այսօր մոտեցավ Երուսաղեմին։
(Գրաբար) Եւ ասէ. Որդի մարդոյ, գրերայ դու քեզ զնշան աւուրն, յորմէհետէ եհաս արքայն Բաբելացւոց 'ի վերայ Երուսաղեմի: