Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես Ինքս եմ փնտրելու Իմ ոչխարներին և հոգ եմ տանելու նրանց մասին»։ [11] (Սինոդական թարգ․)
«Ահա, Ես Ինքս եմ փնտրելու» - բառացիորեն՝ «Ահա՛ Ես, և պահանջելու եմ»: Այժմ Յահվեն Ինքն է հայտնվում որպես հովիվ և, ի դեպ, Նրա այդ հայտնությունը մատնանշվում է կարճառոտ և ջերմեռանդ «Ահա, Ես․․․» արտահայտությամբ (հմմտ․ 20-րդ համար)։
«Ինքս եմ փնտրելու Իմ ոչխարներին և հոգ եմ տանելու նրանց մասին» - սլավոներենում՝ «ինչպես որ հովիվն է այցելում (Վուլգաթայում՝ «visitabo») իր հոտին...Ես էլ փնտրելու եմ Իմ ոչխարներին»։ Ասել է թե՝ «Ես կհամոզվեմ, թե արդյո՞ք նրանք բոլորը տեղում են և թե որտեղ են ցրված» (հմմտ․ Փրկչի խոսքը. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ» - Մատթ․ 15։24-րդ համար և այլ տեղիներ; Ես․ 40:11-րդ և Զաք․ 10:3-րդ համարներ)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես ինքս եմ փնտռելու հօտերս, այցելելու եմ դրանց:
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ինքնին խնդրեցից զխաշինս իմ, և ա՛յց արարից դոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: