Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։13

Ա. Լոպուխին

«Եվ նրանց կհանեմ ժողովուրդների միջից և նրանց կհավաքվեմ երկրներից ու նրանց կբերեմ իրենց երկիրը և կարածեցնեմ նրանց Իսրայելի լեռների վրա, հեղեղատների մոտ և այդ երկրի բոլոր բնակավայրերում»։ [13] (Սինոդական թարգ․)
   

   «Եվ նրանց կհանեմ ժողովուրդների միջից» - ինչպես երբեմն՝ Եգիպտոսից։

   «Հեղեղատների մոտ» - այստեղ գործածված է եբրայեցերեն այն նույն բառը («աֆիկ»), որը կիրառվել էր նաև 6:3-րդ համարում (բացատրությունը տե՛ս այնտեղ)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Դրանք դուրս եմ բերելու ժողովուրդների միջից, դրանք հաւաքելու եմ երկրներից, դրանք տանելու եմ իրենց երկիրը,
(Արարատ թարգ․) Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։
(Գրաբար) Եւ հանի՛ց զնոսա յազգաց, և ժողովեցից զնոսա ‘ի գաւառաց, և տարա՛յց զնոսա յերկիրն իւրեանց, և արածեցի՛ց զնոսա ‘ի վերայ լերանց Իսրայէլի,