Ա. Լոպուխին
«Իմ ոչխարները թափառում են բոլոր լեռների վրա ու բոլոր բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին Իմ ոչխարները, և ոչ ոք հոգ չի տանում նրանց մասին, ու ոչ ոք չի փնտրում նրանց»։ [6] (Սինոդական թարգ․)
«Իմ ոչխարները» - այսինքն՝ Աստծո ոչխարները, մի հանգամանք, որն ավելի է սաստկացնում հովիվների մեղքը։ Այդուհանդերձ այս ամբողջ հատվածն ավելի շատ ողողված է ոչխարների հանդեպ դրսևորվող խորը վշտով, քան թե՝ վրդովմունքով հովիվների նկատմամբ, որոնք արդեն իսկ մասամբ պատժվել են։
«Բոլոր լեռների վրա ու բոլոր բարձր բլուրների վրա» - այստեղ արծարծվում է բարձունքների վրա մատուցվող կռապաշտության գաղափարը։
«Ամբողջ երկրի երեսին ցրվեցին» - կիրառվում է մարգարեական անցյալ ժամանակը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ցրուել են ու մոլորուել իմ հօտերը բոլոր լեռներով մէկ, բոլոր բարձր բլուրներով մէկ. երկրի երեսով մէկ ցրուել են իմ հօտերը: Եւ ոչ ոք չի փնտռել, ոչ էլ մէկը յետ է դարձրել նրանց:
(Արարատ թարգ․) մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"։
(Գրաբար) և մոլորեցան խաշինքն իմ ընդ ամենայն լերինս, և ընդ ամենայն բլուրս բարձունս, և ընդ ամենայն երեսս երկրի ցրուեցա՛ն խաշինքն իմ. և ո՛չ ոք էր որ խնդրէր, և ո՛չ այն որ դարձուցանէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: