Ա. Լոպուխին
«Եվ ես տեսա. և ահա, նրանց վրա ջղեր կային, ու միս աճեց, և մաշկը վերևից պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ»։ [8] (Սինոդական թարգ․)
Մահացածների վերակենդանացման գործընթացին մարգարեն կարող էր հետևել միայն մինչև այն պահը, քանի դեռ նրանց դեռևս պակասում էր մի բան՝ ամենավերջին և ամենակարևոր «պայմանը»՝ կյանքը: Կյանքից դեպի մահ այս զորեղ անցումը, որն ամենավճռական շրջադարձն էր, առանձնացվում է մահացածների վերակենդանացման գործընթացի մաս կազմող մյուս բոլոր իրադարձություններից և ընդգծվում է որպես առանձնապես կարևոր մի իրադարձություն (Բերթոլետ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար:
(Արարատ թարգ․) Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։
(Գրաբար) և տեսի և ահա ջիլք և մարմինք պատէին, և ձգէր ‘ի վերայ նոցա մորթ. և շունչ ո՛չ գոյր ‘ի նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: