Ա. Լոպուխին
«Սիկղը քսան գերահ պիտի լինի, իսկ ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի»։ [12] (Սինոդական թարգ․)
Ինչպես որ «արդու»-ով («yefa») և «մար»-ով («bat») չափվում էին բնաիրային տուրքերը, այդպես էլ կշռով չափվում էին դրամական տուրքերը, քանի որ այդ ժամանակ դեռևս մետաղադրամներ չկային: «Սիկղը» («shekel») հավասար էր 3,83 ոսկու, որն էլ համարժեք էր 14, 55 գրամին (4, 10)…Սիկղի բաժանումը գերահների տեղի է ունեցել արդեն Մովսեսի օրոք, և ինքը` Մովսեսն էլ, «shekel»-ի յուրաքանչյուր հիշատակման ժամանակ հաստատում է, որ դրա մեջ պետք է լինի 20 գերահ՝ այդպիսի չափսի սիկղը «սրբազան» անվանելով (Ելք 30:13, Ղևտ. 27:25, Թվ. 3:47), Հետևաբար, հենց այդ ժամանակվանից էլ սկիզբ առավ «shekel»-ի թողարկումը, որից էլ առաջացավ սովորական, քաղաքացիական «shekel»-ը։ Յոթանասնից և Վուլգաթա թարգմանությունները «գերահ» բառը թարգմանում են «կամք» բառի միջոցով. «oboloV»-ը Ատտիկական մետաղադրամ է, որ հավասար է 1/6 դրախմա, 4-5 կոպեկի։
«Իսկ ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի» - այս հրահանգով արգելվում է նվազեցնել փողի փոխարժեքը: «Մնասը» («mane») սեմիթների և հույների կողմից կիրառվող «monta»-ի ընդհանուր անվանումն է. այն աստվածաշնչյան գրականության մեջ հանդիպում է միայն գերությանը մերձակա ժամանակահատվածում (Թագ. 10:17, Եզր. 2:69, Նեեմ. 7:71-72): Գ Թագ. 10:17-րդ համարի (որում տեսնում ենք, որ վահանի պատրաստման համար ծախսվել է 3 մնաս ոսկի) համեմատությունը Բ Մնաց. 9:16-ի հետ (որում ասվում է, որ այդպիսի մի վահանը պատրաստված է 300 (սիկղ) ոսկուց. ի դեպ` «սիկղ» բառը չկա եբրայեցերեն տեքստում, իսկ Յոթանասնից թարգմանության մեջ էլ գործածվում է «ոսկե մետաղադրամ» - «cruswn» բառը) մեկնաբաններին թույլ է տալիս եզրակացնել, որ մեկ մնասը հավասար է եղել 100 սիկղի: Ներկայումս, սակայն, հայտնի է դարձել, որ Փոքր Ասիայում մեկ մնասն իր մեջ պարունակում էր 60 սիկղ (Nowack, Arch. I, 207 և այլն)։ Հատկանշական է, որ այս թվերի հանրագումարը (20 + 25 + 15) կազմում է 60: Չի կարելի համաձայնել Թարգումի և ռաբբիների հետ, որոնք այն կարծիքին են, թե մարգարեն իր հաշվարկի առավել մեծ ճշգրտությունն ապահովելու համար է հանրագումարում այստեղ ստացել 60 թիվը. դա շատ տարօրինակ արտահայտչամիջոց կլիներ։ Որևէ կերպ չի հաստատվում նաև Գիտցիգի այն ենթադրությունը, համաձայն որի` այստեղ նշված է մնասի չափը` ըստ երեք անվանական արժեքների` արծաթի, ոսկու և պղնձի: Ուստի կարող ենք ենթադրել, որ մասորեթական տեքստը հավանաբար վնասվել է։ Մինչդեռ Ալեքսանդրյան ձեռագիրը միանգամայն բնական տարընթերցում է առաջարկում. «Հինգ սիկղը պիտի լինի (այսինքն՝ պետք է համարվի որպես) հինգ սիկղ, և տասը սիկղը պիտի լինի տասը սիկղ, և 50 սիկղը պիտի լինի մեկ մնաս», այսինքն՝ նշյալ չափման միավորները չպետք է իրենց իրական արժեքից պակաս հաշվարկվեն: Հնարավոր է, որ 5 և 10 սիկղը, որպես կլոր թվեր, որպես օրինակ են ծառայել կամ էլ, միգուցե, այդպիսի մետաղադրամներ կային: Այդ ժամանակաշրջանում մնասը կարող էր կրճատված լինել 60-ից մինչև 50 սիկղի։ Վատիկանյան ձեռագիրն ավելի կարճ է, բայց այնքան էլ սահուն չէ` հասկանալու համար: «Հինգ սիկղը հենց հինգ սիկղ է, տասը և հիսուն սիկղը՝ մնաս»...
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Քսան դանգը, հաւասար կը լինի մէկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մէկ մնասին:
(Արարատ թարգ․) Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։
(Գրաբար) Եւ կշիռն քսան դանգ, և քսա՛ն սիկղ, և քսան և հինգ սիկղ, և ‘ի քսան և ‘ի հինգ սկեղէ՝ եղիցի ձեզ մնաս մի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: