Ա. Լոպուխին
«Իսկ հարավային եզրագիծը կեսօրվա կողմից (դեպի հարավ)՝ Թամարից մինչև Կադեսի «վիճաբանության» (խառնման) ջրերը, և հոսքի երկայնքով մինչև մեծ ծովը. սա է կեսօրվա (հարավային կողմի) եզրագիծը հարավում»։ [19] (Սինոդական թարգ․)
«Հարավային» - եբրայեցերենում` «negev»:
«Կեսօրվա կողմից» - եբրայեցերենում` «timna», այսինքն` Թեմանից դուրս եկած: Թեմանը եդովմական քաղաքի անուն է, որն օգտագործվում է «հարավ» իմաստով միայն ավելի ուշ շրջանի աստվածաշնչյան լեզվում։ Յոթանասնից թարգմանության մեջ այն համարվում է հատուկ անուն. «Եվ նույնիսկ դեպի հարավ և «լիվա» («liba» - «doublet»)` Թեմանից»:
«Թամար» - այս «Թամար» եբրայեցերեն բառը հիշատակվում է միայն Եզեկ. 48:28-րդ համարում, բայց այն նմանահունչ է «Թեդմոր» (բառացիորեն` «Tamor» - Գ Թագ. 9:18») անվան հետ: Այն պետք է որ նույնական լինի Պտղոմեոսի հիշատակած «Thamaro»-ի (V, 16, 8) և Եվսեբիոսի հիշատակած «Qamara»-ի («Onomasticon» - «Hazazon»-ի տակ) հետ: Վերջինիս հիշատակության համաձայն` այն տեղակայված էր Քեբրոնից դեպի Էլաթ տանող ճանապարհի վրա` 1 օր հեռավորությամբ (Բ Օրին. 2:8, Գ Թագ. 9:26) և գտնվում էր հռոմեացիների տիրապետության ներքո: Ռոբինսոնը (Bibl. Research, t. III, pp. 178, 186 և այլն) այս վայրը տեղորոշում է ներկայիս Կուրնուբ բնակավայրի տեղում, բայց այն բավականին շատ է ձգվում դեպի հյուսիս։ Այս «Թամար» բառը, առհասարակ, նշանակում է «արմավենի», այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանության մեջ այն թարգմանվում է «Foinikwn» (տե՛ս 18-րդ համարը), իսկ Թարգումում` «Երիքով» - «արմավենիների քաղաք»՝ ըստ Բ Օրին. 34:3-րդ համարի:
«Մինչև Կադեսի «վիճաբանության» (խառնման) ջրերը» - եբրայեցերենում` «mei merivot», այսինքն` «Մերիբա» (Թվ. 27:14, Բ Օրին. 32:51): Միայն այստեղ է, որ այս բառը հանդես է գալիս հոգնակի թվով: Յոթանասնից թարգմանության մեջ` «մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը»: Այս տարընթերցման արդյունքում ենթադրվող ամենամոտ նույնականացումը հետևյալն է՝ «Կադեսում» (եբրայեցերենում և հունարենում առանց նախդիրի օգտագործված է եբրայական «Kadesh» բառը, Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Kadim»), այսինքն՝ «Kades - Varni», որ ներկայիս Աին-Կադիսն է, որը գտնվում է Պաղեստինի և Եգիպտոսի միջև ընկած անապատում գտնվող Բերսաբիա բնակավայրից դեպի հարավ (այս տեղավայրի մասին առկա է մի ամբողջ ուսումնասիրություն – «Trumbull H. S. Kadesh Barnea, New York 1884. տ. Guthe in Zeitschr. des Deutsch. Palastina - Vereins VIII, 182»)։
«Հոսքի» - այստեղ հավանաբար նկատի է առնվում «Եգիպտոսի գետը» (Գ Թագ. 8:65-րդ համար և շատ այլ տեղիներ)` ներկայիս Վադի էլ-Արիսը` արևելյան այն վերջին գետը, որը, Կադեսից հոսելով, թափվում է Միջերկրական ծով: Այս գետի գետաբերանին էր գտնվում «Rinokoroura»-ն և հենց այս գետն էր, որ, ըստ սուրբ Եպիփանեսի վկայության, պարզապես կոչվում էր «Նեղոս» - եբրայեցերենում` «nakhal» - «հոսք»: Գենգստերմանը, ելնելով այն հանգամանքից, որ մյուս ձեռագրերում ոչ մի տեղ այս գետը միայն մեկ բառով չի կոչվում «հոսք» (առանց «Եգիպտական», «Եգիպտոսի» հատկորոշիչի), այս բառին հաղորդում է «ժառանգություն» իմաստը։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «շարունակելով...» (ամենայն հավանականությամբ նկատի է առնվում սահմանը - «oroV»):
«Սա է...» - «et» = «zot» (տե՛ս 18-րդ համարը):
«Կեսօրվա (հարավային կողմի) եզրագիծը հարավում» - եբրայեցերենում` «tamane negeva» - «դեպի հարավ, դեպի հարավ»: Սահմանը դեպի հարավ ուղությամբ գնալով կլորացվում էր (հմմտ. 17-րդ համարը` «հյուսիս»-ի մասին հատվածը): Յոթանասնից թարգմանության մեջ` «սա է հարավի երկիրը և «լիվա»-ն»:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ Մեծ ծովի այս բաժինը, որի սահմանը հասնում է մինչեւ Եմաթի ճանապարհի դիմաց, մինչեւ նրա մուտքը, - հէնց սա էլ Եմաթի արեւմուտքն է:
(Արարատ թարգ․) Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։
(Գրաբար) Եւ սոյն բաժին ծովուն մեծի, որ որոշէ մինչև հանդէպ մտիցն Եմաթայ, մինչև՛ ‘ի մուտս նորին. ա՛յս ինքն են ընդ ծովակողմն Եմաթայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: