Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. «Վա՜յ Իսրայելի տան բոլոր գարշելի չարագործություններին․ նրանք պիտի ընկնեն սրով, սովով ու ժանտախտով»։ [11] (Սինոդական թարգ․)
Ձեռքերով ծափ տալը և ոտքով դոփելը (սլավոներենում՝ «ցնցել») վրդովված ծաղրի մի ժեստ էր (հմմտ․ 25:6, ամմոնացիների չարախնդությունը Իսրայելի կործանման համար, 21:14, 22:13)։
«Ու ասա՛. «Վա՜յ»» - եբրայեցերեն «ագ» բառն ավելի շուտ արտահայտում է ծիծաղ (հա-հա), քան թե վիշտ։ Այստեղից երևում է, թե ինչ հակադրությամբ է Եզեկիելը հայտնվում իր ժողովրդին. մարգարեն չի տառապում ժողովրդի հետ, ինչպես Երեմիան, այլ անզգա և անտարբեր է թվում այդ ժողովրդի ճակատագրի նկատմամբ (հմմտ․ 5:5, Բերթոլետ)։ Սակայն դա Աստծո փառքի հանդեպ ունեցած ոչ սովորական նախանձախնդրության արդյունք էր. Աստծո անվան պատվին վտանգ էր սպառնում:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու չարիքների համար, որովհետեւ սրից, համաճարակից ու սովից են ընկնելու:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ Աստված. Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. "Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ծա՛փս հար ձեռամբ, և դոփեա՛ ոտամբ, և ասասցես. Վա՛շ վա՛շ ‘ի վերայ գարշելեացն և չարեաց տանն Իսրայէլի. զի սրով և մահուամբ և սովով անկցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: