Ա. Լոպուխին
8-9․ «Բայց Ես պիտի փրկեմ մնացորդին, այնպես որ ազգերի մեջ դուք կունենաք սրից ազատվածներ, երբ ցրվեք երկրներով մեկ»։ [8] «Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն Ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, երբ Ես կործանեմ նրանց անառակ սիրտը, որը երես էր թեքել Ինձանից, ու նրանց աչքերը, որոնք մոլորվել էին՝ կուռքերի հետևից գնալով։ Եվ նրանք զզվանք պիտի զգան իրենք իրենց հանդեպ ա՛յն չարիքի համար, որ գործել են իրենց բոլոր պղծությունների մեջ»։ (Սինոդական թարգ․)
Այն երկարատև գերությունը, որին պիտի ենթարկվեն Նաբուգոդոնոսորի սրից ազատվածները, նրանց կստիպի ընդունելու իրենց մեղքը և ապաշխարելու դրա համար։
«Կործանեմ․․․սիրտը» (Յոթանասնից թարգմանության մեջ՝ երդվեցի նրանց սրտերին․․․), սակայն սրտից բացի պիտի զղջան նաև աչքերը, այսինքն՝ արտաքին զգացմունքները, որոնք սիրտը տանում էին դեպի մեղքը (հմմտ․ Թվ․ 15:39): «Անառակ...քանի որ թափառում էր կուռքերի հետևից»։ Այս պատկերի նկարագրության մեջ Եզեկիելը հետևում է Օսէին, որն առաջին անգամը լինելով՝ Աստծո և ժողովրդի հարաբերությունները ներկայացրեց ամուսնական կապի տեսքով։ Այս պատկերը Եզեկիելը հետագայում զարգացրեց մինչև հնարավոր ամենավերին սահմանները (16-րդ և 23-րդ գլուխներ)։ Այս պատկերն այնքա՜ն սիրելի էր դարձել Եզեկիելի համար, որ «անառակություն» բառը կարող էր դիտարկվել որպես ակնարկ հեթանոսական այն պաշտամունքների մասին, որոնց մեջ կարևոր դերակատարություն ուներ անառակությունը և որոնք ամենագայթակղիչ պաշտամունքներն էին։ Այս պատկերը լայն և հաճախակի կիրառություն է ունեցել մինչև Նոր Կտակարանը («շնացող սերունդ»):
«Կուռքեր» բառը Յոթանասնից թարգմանության այս համապատասխան դրվագում փոխադրված է «epithdeumatwn»՝ «սովորություններ» բառով․․․
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Սակայն ազգերի մէջ ձեզանից սրից ազատուածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան:
(Արարատ թարգ․) Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։
(Գրաբար) Եւ թողից ‘ի ձէնջ ապրեալս ‘ի սրոյ ‘ի մէջ ազգաց, և ‘ի վարատման ձերում ‘ի մէջ աշխարհաց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: