Եզեկիելի մարգարեության մեկնություն 6։9

Ա. Լոպուխին

«Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն Ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, երբ Ես կործանեմ նրանց անառակ սիրտը, որը երես էր թեքել Ինձանից, ու նրանց աչքերը, որոնք մոլորվել էին՝ կուռքերի հետևից գնալով։ Եվ նրանք զզվանք պիտի զգան իրենք իրենց հանդեպ ա՛յն չարիքի համար, որ գործել են իրենց բոլոր պղծությունների մեջ»։ [9] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 6:8
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ու ազգերի մէջ, ո՛ւր էլ որ գերուած լինեն նրանք, ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ, որ երդուեցի վրէժխնդիր լինել շնացած ու իմ դէմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար: Նրանք պիտի ծեծեն իրենց երեսները այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում, իրենց ողջ կեանքի ընթացքում:
(Արարատ թարգ․) Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։
(Գրաբար) և յիշեսցեն զիս ապրեալքն ձեր ‘ի մէջ ազգաց ուր գերեցա՛ն ‘ի նոսա. զի երդուայ ես սրտի նոցա շնացելոյ և ապստամբելոյ յինէն, և աչաց նոցա պոռնկացելոց զհետ գնացիցն իւրեանց. և կոծեսցին յերեսս իւրեանց, վասն չարեացն զոր արարին յամենայն գարշելիսն իւրեանց և յամենայն ‘ի գնացս իւրեանց։