Ելից գրքի մեկնություն 10։14

Ա․ Լոպուխին

14-15․ Եվ մորեխները հարձակվեցին Եգիպտոսի ամբողջ երկրի վրա, Եգիպտոսի բոլոր սահմանների վրա, և այնքան շատ էին, որ ոչ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել և ոչ էլ դրանից հետո եղավ: [14] Եվ նրանք ծածկեցին երկրի ամբողջ երեսը, և կերան երկրի ամբողջ բուսականությունը և կարկուտից մնացած ծառերի բոլոր պտուղները: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում՝ ո՛չ ծառերի, ո՛չ էլ արտերում եղած տնկիների վրա, կանաչ ոչինչ չմնաց: (Սինոդական թարգ․)
   

   Վիթխարի քանակությամբ մորեխների հայտնվելը լիովին համապատասխանում է աստվածաշնչյան մյուս վկայություններին (Երեմ. 46:23, Նավում 3:15), իսկ մորեխների «ագահությունը» և նրանց առաջացրած խավարը փաստվում է հետևյալ տեղիներում՝ Բ Օր. 28:38, Հես. 33:4, Հովել 2:2, 10:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա ու Եգիպտոսի բոլոր սահմանների վրա այնքան շատ, որ ոչ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել և ոչ էլ դրանից հետո եղավ:
(Գրաբար) եւ եհան յամենայն երկիրն Եգիպտացւոց. եւ դադարեցոյց ի վերայ ամենայն սահմանացն Եգիպտացւոց: Յառաջ քան զայն ոչ եղեւ այնպիսի մարախ. եւ յետ այնորիկ ոչ եղեւ այնպիսի: