Ելից գրքի մեկնություն 15։11

Ա. Լոպուխին

Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա Քեզ նման։ Ո՞վ է Քեզ նման՝ սքանչելի օրհնություններով փառավորված սրբության մեջ և հրաշքներ գործող: (Սինոդական թարգ․)[11]
   
   Արտահայատված հատկանիշների համաձայն՝ Տերն աստվածների մեջ Իրեն հավասարը չունի (Բ Թագ. 7:22, Գ Թագ. 8:23, Սաղմ. 70:19, 85:8, 88:6-8, Երեմ. 10:6), և խոսքը վերաբերում է մասնավորապես եգիպտակա՛ն աստվածներին, որոնց անզորությունը հրեաներին հայտնի էր: Տերը բացառիկ էակ է՝ փառահեղ սրբությամբ, Նա արժանի է գովաբանության և փառքի (Սաղմ. 117:29):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում:
(Արարատ թարգ․) Ո՛վ Տեր, աստվածների մեջ ո՞վ կա Քեզ նման: Ո՞վ է Քեզ նման՝ սքանչելի օրհնություններով փառավորված սրբության մեջ,
և հրաշքներ գործող:
(Գրաբար) Ո՞վ իցէ նման քեզ յաստուածս Տէր. եւ կամ ո՞վ նմանիցէ քեզ փառաւորեալդ ի սուրբս: Սքանչելի փառաւք` որ առնես զնշանս.