Ելից գրքի մեկնություն 19։20

Ա․ Լոպուխին

Եվ Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան գագաթին: Եվ Տերը Մովսեսին կանչեց լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ այնտեղ: (Սինոդական թարգ․)[20]
   
   Տիրոջ հրահանգներից առաջինը Մովսեսին ուղղված կանչն էր՝ բարձրանալու դեպի լեռան գագաթը, որը համարվում է այն վայրը, որտեղ իջավ Տերը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին: Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը ելավ:
(Գրաբար) Եւ էջ Տէր ի լեառնն Սինա, ի գլուխ լերինն: Եւ կոչեաց Տէր զՄովսէս ի գլուխ լերինն. եւ ել անդր Մովսէս: