Ա. Լոպուխին
31-33․ Կխոսես Իսրայելի որդիների հետ ու կասես. «Այս յուղը ձեր սերունդների մեջ ձեր օծության համար թող լինի: [31] Այլ մարդու մարմին նրանով պիտի չօծվի, և նույն բաղադրությամբ նմանը պիտի չպատրաստվի: Այն սուրբ է, և ձեզ համար ևս սուրբ պետք է լինի: Ով այդպիսի բան պատրաստի, ու ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից»: (Սինոդական թարգ․)
Սուրբ յուղը առանձնացվում է մարդու առօրյա կիրառությունից, իսկ այդ պատվիրանը խախտողը պատժվում է մահվամբ (հմմտ. Ծննդ. 17:14):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի:
(Արարատ թարգ․) Եվ կխոսես Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Սա Ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ:
(Գրաբար) Եւ ընդ որդիսն Իսրայէլի խաւսեսցիս եւ ասասցես. Եւղ յաւծումն աւծութեան սրբոյ եղիցի ձեզ յազգս ձեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: