Ա. Լոպուխին
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Ահա, Ես կգոհացնեմ Ինքս Ինձ՝ հատուցում պահանջելով Իմ հակառակորդներից, և վրեժ կլուծեմ Իմ թշնամիներից»: (Սինոդական թարգ․) [24]
Այստեղ սկսում է խոսել անձամբ Ինքը՝ Տերը:
«Իսրայելի Հզոր»․ Աստծուն այսպես էր կոչում դեռևս Հակոբ նահապետը՝ ցանկանալով ցույց տալ, որ Աստված դառնալու է իր ամբողջ ցեղի Պահապանը (Ծննդ. 49:24) 6: Հիմա Իսրայելի այդ Պահապանը դուրս է գալիս Իսրայելի որդիների դեմ, որոնք դարձել են Աստծո թշնամիները:
«Ես կգոհացնեմ Ինքս Ինձ» նախադասությունն անթրոպոմորֆիկ արտահայտություն է, որը խորհրդանշում է Աստծո ա՛յն դատաստանի խստությունն ու անփոփոխելիությունը, որը սպասվում է Աստծո հանդեպ անհնազանդ հրեաներին:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. «Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին:
(Արարատ թարգ․) Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը, այս խոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Տէր զաւրութեանց հզաւրն Իսրայէլի. Վայ ձեզ հզաւրքդ Իսրայէլի, զի ոչ եւս դադարեսցէ բարկութիւն իմ ի հակառակորդաց իմոց. եւ դատաստանաւք դատեցայց զթշնամիս իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: