Ա. Լոպուխին
Մի՞թե կացինը պարծենում է փայտահատի առջև։ Մի՞թե սղոցը հպարտանում է սղոցողի առաջ։ Կամ թե՝ գավազանը ըմբոստանա նրա դիմաց, ով բարձրացնում է իրեն, կամ ցուպը ընդդիմանա նրան, ով «փայտ» չէ։ (Սինոդական թարգ․) [15]
Ասորեստանը միմիայն կույր գործիք է Աստծո ձեռքերում։
«Ըմբոստանա․․․»․ ավելի ճիշտ կլինի ասել՝ «կառավարի այն ձեռքը, որը բարձրացնում է նրան»։
«Ընդդիմանա․․․»․ ավելի ճիշտ՝ «ստիպի ձեռքին շարժվել»։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս ասաց Տէրը. «Միթէ կացինը կը բարձրանա՞յ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կ՚ելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն: Այդպէս չի կարող լինել»:
(Արարատ թարգ․) Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. մի թէ վերանայցէ՞ փայտատ առանց փայտահարի, կամ բարձրանայցէ՞ սղոց առանց ուրուք ձգելոյ. նոյնպէս թէ զգաւազան ոք կամ զփայտ ինչ առնուցու. նա եւ ոչ այնպէս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: