Ա. Լոպուխին
25 -26. Եվս մի քիչ, շա՜տ քիչ, և կանցնի իմ բարկությունը, և Իմ ցասումը պիտի ուղղվի նրանց ոչնչացմանը։ [25] Եվ Զորությունների Տերը նրա վրա կբարձրացնի խարազանը, ինչպես Օրեբ ժայռի մոտ Մադիամի պարտության ժամանակ, կամ էլ կպարզի Իր գավազանն այնպես, ինչպես Եգիպտոսում պարզեց ծովի վրա։ (Սինոդական թարգ․)
Այս համարներում կանխագուշակվում է Ասորեստանի պարտության մասին, որը տեղի կունենա «շա՜տ» կարճ ժամանակահատվածում։ Այդ իսկ պատճառով էլ լավագույն տարբերակն այստեղ Տիրոջ հրեշտակի կողմից Երուսաղեմի պարիսպների տակ Ասորեստանին պարտության մատնելու մասին մարգարեություն տեսնելն է (Ես․ 37։36)։
«Մադիամի պարտությունը» տեղի ունեցավ մեկ գիշերվա ընթացքում՝ Գեդեոն դատավորի օրոք (Դատ․ 8։22 և այլն)։
«Օրեբ ժայռն» այն ժայռն է, որտեղ զոհվեց մադիամացիների իշխան Օրեբը (Դատ․ 7։25)։
«Կամ էլ․․․ինչպես պարզեց» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել՝ «և ինչպես Նրա գավազանը՝ ծովի վրա»։ Հետևաբար Բարձրյալն ասորեստանցիներին կոչնչացնի այնպես, ինչպես երբևէ Կարմիր ծովում ոչնչացրել էր փարավոնին ու նրա զորքերին։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Բայց փոքր-ինչ անց իմ բարկութիւնը պիտի իջնի, եւ իմ զայրոյթը պիտի ուղղուի նրանց դիտաւորութիւնների դէմ»:
(Արարատ թարգ․) Մի փոքր ժամանակ ևս, որից հետո ցասումը վերջ կգտնի, և իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը»։
(Գրաբար) զի փոքր մի եւս դադարեսցէ բարկութիւնն. բայց սրտմտութիւն իմ ի վերայ խորհրդոց նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: