Ա. Լոպուխին
Պահակը պատասխանում է․ «Առավոտը մոտենում է, սակայն դեռ գիշեր է։ Եթե դուք համառորեն հարցնում եք, ապա վերադարձե՛ք և եկե՛ք»։ [12] (Սինոդական թարգ․)
Մարգարեն ասում է, որ Եդովմի ազատագրման առավոտը մոտենում է, սակայն դեռևս գիշեր է, այսինքն՝ եդովմացիները դեռ շատ պետք է տանջվեն ասորեստանցիների կողմից։ Եդովմացիներն իրապես կարող էին իրենց գալիք ճակատագրի վերաբերյալ հարցումով դիմել հրեաների մարգարեին, որովհետև Տիրոջ մեջ, Որին Եսային ծառայում էր, եդովմացիները տեսել էին եբրայեցիների ազգային Աստվածությունը, Ում հայտնի էին ապագայի գաղտնիքները (հմմտ․ Դ Թագ․ 5։1 և այլն, 8։7 և այլն)։ Եդովմացիների այդպես գործելուն կարող էր դրդել նաև նինվեացիների օրինակը, որոնք հավատացել էին Հովնանի քարոզչությանը։
«Վերադարձե՛ք և եկե՛ք» – եբրայերենից ավելի ճշգրիտ թարգմանությամբ՝ «դուք կրկին կգաք»։ Մարգարեն այս եզրափակիչ խոսքերով մատնանշում է այն, որ եթե անգամ եդովմացիները Նինվեի անկումից հետո թեթևություն զգան իրենց այդ ծանր վիճակից, ապա այդ թեթևությունը կլինի ժամանակավոր, և եդովմացիները կրկին ստիպված պետք է լինեն անհամբերությամբ սպասել, թե երբ պիտի իրենք ազատագրվեն իրենց սպասվող արդեն նոր՝ քաղդեական լծից։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ես կը պահպանեմ առաւօտ ու գիշեր: Եթէ դու ինձ հարցնես, հարցրո՛ւ եւ եկ ինձ մօ՛տ բնակուիր»:
(Արարատ թարգ․) Պահապանն ասում է. «Առավոտը եկել է, նաև գիշերը։ Եթե ուզում եք հարցնել, հարցրե՛ք։ Վերադարձե՛ք, եկե՛ք»։
(Գրաբար) պահեցից ըստ առաւաւտն եւ զցայգ: եթէ խնդրիցես, խնդրեսջիր եւ առ իս բնակեսջիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: