Ա. Լոպուխին
«Լռե՛ք, ա՛յն կղզու բնակիչներ, որը լցվել էր Սիդոնի ծովագնաց վաճառականներով»։ [2] (Սինոդական թարգ․)
«Լռե՛ք»։ Նախկինում դեռ կենդանի եղող առևտրական քաղաքում անլռելի աղմուկ էր տիրում, քանի որ ծովափին տեղի էր ունենում ապրանքների առք և վաճառք, իսկ ժամանող մեծաքանակ նավաստիներն էլ ավելի էին մեծացնում քաղաքում տիրող աղմուկը։
«Կղզու բնակիչներ» - ավելի ճիշտ կլինի ասել՝ «ծովեզրի, ծովափի բնակիչներ»։
«Սիդոնի վաճառականներ» – ավելի մասնավորեցնելու դեպքում՝ «փյունիկեցիներ»։ Սիդոնն այստեղ, ինչպես 4-րդ և 12-րդ համարներում էր, նշանակում է ամբողջ Փյունիկիան (հմմտ․ Բ Օր․ 3։9, Հս․ 13։4,6, Դատ․ 10։12, 18։7)։ Միգուցե փյունիկեցիներն այստեղ «սիդոնացիներ» են կոչվում այն պատճառով, որ Սիդոնն Իսրայելի պատմության հնագույն դարաշրջանում ամենահզոր պետությունն էր, ուստի դրա արդյունքում Տյուրոսը հրեաների աչքերում միայն Սիդոնի «տեղը գրավեց», հատկապես այն բանից հետո, երբ Սիդոնը կորցրեց իր հզորությունը, սակայն հրեաները նախկինի պես փյունիկեցիներին «սիդոնացիներ» էին անվանում՝ հիշելով Փյունիկիայում Սիդոնի ունեցած նշանակությունը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները. նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով.
(Արարատ թարգ․) «Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։
(Գրաբար) Ու՞մ նմանեցան բնակիչք կղզոյդ այդորիկ: վաճառականք փիւնիկեցւոց որ անցանեն ընդ ծով, ընդ ջուրս բազումս.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: