Ա. Լոպուխին
3-4․ Ես կբանակեմ քո շուրջը և զգոն հսկիչներով կճնշեմ քեզ, և պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։ [3] Եվ ստորացված կլինես, գետնից կխոսես, և փոշու տակից հնչող քո խոսքը խուլ կլինի, քո ձայնը նման կլինի ուրվականի ձայնին, և փոշու տակից քո խոսքը կշշնջա։ (Սինոդական թարգ․)
Երուսաղեմն այնքան կկաշկանդվի թշնամիների կողմից, որ նրա բնակիչներն անգամ խոսելու կարողություն չեն ունենա։ Նրանք միայն ինչ-որ մրմունջ կարող են արձակել՝ որպես մի մարդ, որն ընկած է գետնին, կամ էլ, ըստ հրեաների պատկերացումների, խոսել այնպես, ինչպես մեռելահարցուկների կողմից կանչված ուրվականներն են խոսում (հմմտ․ Ես․ 8:19)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի,
(Արարատ թարգ․) Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։
(Գրաբար) եւ պաշարեցից զքեզ` որպէս եւ Դաւիթն, եւ ածից զքեւ պատնէշ. եւ կանգնեցից շուրջ զքեւ աշտարակս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: