Եսայու մարգարեության մեկնություն 5։20

Ա. Լոպուխին

20-21. Վայ նրանց, ովքեր չարին ասում են «բարի», և բարուն ասում են «չար», ովքեր խավարը լույսի տեղ են դնում, և լույսը՝ խավարի, ովքեր դառը դնում են քաղցրի տեղ, և քաղցրը՝ դառի: [20] «Վա՜յ նրանց, ովքեր իրենք իրենց աչքին իմաստուն են երևում, և իրենք իրենց գիտուն են համարում»: (Սինոդական թարգ․)
   
   Իրենք իրենց աչքին իմաստուն երևացողները չեն ցանկանում ճանաչել Աստծո օրենքները:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառնը:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։
(Գրաբար) Վայ այնոցիկ ոյք ասիցեն զչարն բարի, եւ զբարին չար. ոյք դնիցեն զլոյսն խաւար, եւ զխաւար լոյս. ոյք դնիցեն զդառն քաղցր, եւ զքաղցրն դառն: