Ա. Լոպուխին
Որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ ախորժելի տունկերը: Եվ Նա արդարադատություն էր ակնկալում, սակայն ահա տեղի ունեցավ արյունահեղություն, ճշմարտություն էր ակնկալում, և ահա ողբաձայն աղաղակ բարձրացավ: (Սինոդական թարգ․) [7]
Առակը, որի միջոցով Տերը 3-6 համարներում դիմում է Իսրայելին, այս վերջին հատվածում բացատրվում է:
«Ողբաձայն աղաղակ բարձրացավ», այսինքն՝ ժողովրդի մեջ լսելի են ա՛յն մարդկանց ողբաձայն աղաղակները, որոնք ճնշվել են հզոր մարդկանց կողմից:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ:
(Արարատ թարգ․) որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ նրա ախորժելի տունկը։ Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակ տառապալից։
(Գրաբար) Զի այգի Տեառն զաւրութեանց` տունն Իսրայէլի է. եւ մարդն Յուդայ նորատունկ սիրելի. մնացի զի արասցէ իրաւունս` եւ արար անիրաւութիւն, եւ ոչ արդարութիւն` այլ աղաղակ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: