Եսայու մարգարեության մեկնություն 60:10

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ օտարազգիների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ Ես հարվածեցի քեզ, սակայն Իմ բարեհաճությամբ ողորմած պիտի լինեմ քո հանդեպ»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Այդ ժամանակ օտարազգիների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ Ես հարվածեցի քեզ, սակայն Իմ բարեհաճությամբ ողորմած պիտի լինեմ քո հանդեպ: Եվ քո դարպասները միշտ բաց պիտի լինեն, չեն փակվի ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը, որպեսզի քեզ մոտ բերվի ժողովուրդների ժառանգությունը և բերվեն նրանց թագավորները: Քանզի այն ժողովուրդներն ու թագավորությունները, որոնք չեն ցանկանա քեզ ծառայել, պիտի կործանվեն, և այդպիսի ժողովուրդներն ամբողջովին պիտի ոչնչանան: Լիբանանի փառքը քեզ մոտ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին, որպեսզի զարդարեն Իմ սրբարանի վայրը, և Ես կփառավորեմ Իմ ոտքերի պատվանդանը: Եվ խոնարհաբար քեզ մոտ պիտի գան քեզ ճնշողների որդիները, և և բոլոր քեզ անարգողները պիտի ընկնեն քո ոտքերի տակ, և քեզ պիտի  կոչեն «Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն» - Այս համարներով (Ես. 60:10-14) սկսվում է մարգարեական պոետիկայի երրորդ հատվածը, որը իրենում բովանդակում է վերականգնված Սիոնի փառքի և պատվի գաղափարի հանգամանալից զարգացումը։

   «Այդ ժամանակ օտարազգիների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ…» - Այս խոսքերը բառացիորեն իրականացան պատմական Իսրայելի վերաբերությամբ, երբ պարսկական թագավորներ Կյուրոսը և Արտաքսերքսես Լոնգիմանը հետգերության շրջանում ապրող հրեաներին գործուն օգնություն ցուցաբերեցին երկրորդ տաճարի կառուցման և Երուսաղեմի պարիսպների վերականգնման գործում (Եզր․ 3։7, Նեեմ․ 2։5-8)։ Սակայն սույն գլխի ընդհանուր բնույթի հետ ավելի համահունչ կլինի այստեղ մատնանշում տեսնել հեթանոսական ժողովուրդների՝ նորկտակարանյան Եկեղեցու ստեղծման գործում ունեցած դերի և մասնավորապես նրանց կառավարիչների մատուցած բացառիկ ծառայությունների վրա, կառավարիչներ, որոնցից են, օրինակ, առաքելահավասար Կոնստանդինը և  Ելենան։ Վերջինս, ինչպես հայտնի է, հատկապես մեծարվել է Պաղեստինի և Երուսաղեմի սրբազան հիշատակարանների վերականգնման և պահպանման հարցում իր ցուցաբերած հոգածությամբ (Տիրոջ Կենարար Խաչի ձեռբերումը, Տիրոջ գերեզմանի վրա տաճարի հիմնումը և այլն)։

   «Որովհետև իմ սրտմտության ժամանակ Ես հարվածեցի քեզ, սակայն Իմ բարեհաճությամբ ողորմած պիտի լինեմ քո հանդեպ» (10-րդ համար) - Պատմական և հոգևոր Իսրայելի առանձնահատկություններն այստեղ դիտարկվում են առանց դրանց մեջ խիստ տարբերակում մտցնելու, և հաճախ մեկը փոխարինվում է մյուսով՝ որպես մյուսի նախապատկեր և իրականացում, մի երևույթ, որին մենք նախկինում արդեն հանդիպել ենք Եսայի մարգարեի շարադրանքում (Ես. 54։7-8
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ:
(Արարատ թարգ․) «Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։
(Գրաբար) Եւ շինեսցեն որդիք այլազգեաց զպարիսպ քո, եւ թագաւորք նոցա ընծայեսցին քեզ: զի վասն բարկութեան իմոյ հարի զքեզ, եւ վասն ողորմութեան իմոյ սիրեցի զքեզ: