Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր։
Հարց. Ինչի՞ց է, որ այնպես է թվում, թե «Աստված դրժեց Իր երդումը» (Ա Մակ. 6:62), չէ՞ որ ասում էր. «Տերը երդվեց Իր զորությամբ, թե քեզ չեմ տալու քո թշնամիների ձեռքը ,սակայն նրանց հանձնեց Տիտոսի ու Վեսպասիանոսի ձեռքը 1։ Կամ թե ինչպե՞ս է, որ ոմանց հանդեպ չարաչար պատիժներ է գործադրում՝ այդպիսով դրժելով Իր երդումը, հակառակ այն բանի, որ Նա բարի է։
Պատասխան. Ոմանք ասում են, թե նրանց դարձյալ Բաբելոն չգերեվարեց՝ այդպիսով պահելով Իր խոստումը, սակայն սա բավարար [պատասխան] չէ, այլ ա՛յն է [ճիշտ], որ Աստված երբեք չի դրժում Իր երդումն ու խոստումը, այլ՝ մենք ենք ուխտադրուժ դառնում, երբ արժանի չենք լինում Նրա խոստմանը, որովհետև Տերն արդարության համար պարգևներ է խոստանում ու երդվում է տալ, բայց երբ մենք խոտորվում ենք՝ երդումը դրժում ենք մենք, և ոչ թե՝ Նա:
Ա. Լոպուխին
«Տերը երդվեց Իր աջով և Իր ամուր բազկով․ «Ես այլևս քո ցորենը որպես կերակուր չեմ տա քո թշնամիներին, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու չարչարվում էիր»»։ [8] (Սինոդական թարգ․)
«Ես այլևս քո ցորենը որպես կերակուր չեմ տա քո թշնամիներին, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու չարչարվում էիր» - «Ակնհայտ է, որ մարգարեն խոսում է հավատուրացության պատճառով Երկրորդումն Օրինաց գրքում Իսրայելի համար սահմանված պատիժների դադարեցման մասին . «Քո երկրի պտուղներն ու քո չարչարանքի արդյունքները պետք է ուտի մի ժողովուրդ, որին դու չէիր ճանաչում… (Բ Օրին. 28:33)…Խաղողի այգիներ ես տնկելու և մշակելու, սակայն նրա գինուց չես խմելու» (Բ Օրին. 28:39): «Այս ամենը բազմաթիվ անգամներ տեղի է ունեցել Իսրայելի և Պաղեստինի դեմ ասորեստանյան, բաբելոնական, եգիպտական, սիրիական ու հռոմեական զորքերի արշավանքների ժամանակ: Սակայն նոր ժամանակաշրջանի, նոր թագավորության, նոր կյանքի հաստատումով հինկտակարանյան պատիժները կորցնում են իրենց վավերականությունը, քանի որ նոր Իսրայելի թագավորությունը ձեռք է բերում նոր նշանակություն և ընդգրկում է ամբողջ երկիրը, որը տրվել է մարդուն Տիրոջ կողմից» (Վլաստով, էջ 357):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր,
(Արարատ թարգ․) Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր,
(Գրաբար) Երդուա՛ւ Տէր 'ի փառս իւր՝ և 'ի զօրութիւն μազկի իւրոյ, եթէ ո՛չ տաց զցորեան քո և զկերակուր 'ի ձեռս թշնամեաց քոց. և ո՛չ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: