Թվոց գրքի մեկնություն 12։2

Ա․ Լոպուխին

Եվ ասում էին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի հետ խոսեց, մի՞թե նա մեզ հետ նույնպես չխոսեց»: Եվ այս ամենը լսեց Տերը: (Սինոդական թարգ․)[2]
   
   Ակնհայտ է, որ «եթովպուհին» Ահարոնի և Մարիամի համար ընդամենը պատրվակ էր իրենց վիրավորված փառասիրական զգացումները արտահայտելու համար։ Վերջիններս չէին կարողացել համակերպվել ժողովրդի շրջանում իրենց եղբոր ունեցած առանձնահատուկ դիրքի հետ:

   Պահանջվում էր Մովսեսի՝ Աստծո կողմից ընտրված լինելու փաստի հատուկ վերահաստատում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին. «Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»: Տէրը լսեց դա:
(Արարատ թարգ․) Նրանք ասացին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ նա մեր միջոցով էլ խոսեց»։ Տերը լսեց դա։
(Գրաբար) եւ ասեն` միթէ ընդ Մովսեսի խաւսեցաւ միա՞յն Տէր. ոչ ապաքէն եւ ընդ մե՞զ խաւսեցաւ Տէր: եւ լուաւ Տէր: