Թվոց գրքի մեկնություն 32։39

Ա․ Լոպուխին

39-42․ Մանասեի որդի Մաքիրի հետնորդները գնացին Գաղաադ, գրավեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակվող ամորհացիներին: [39] Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ: Մանասեի որդի Հայիրը գրավեց նրանց քաղաքները, որոնք կոչեց «Հայիրի ավաններ»: Նաբավը գնաց գրավեց Կանաթն ու նրա ավանները, որոնք իր անունով կոչեց Նաբավ: (Սինոդական թարգ․)
   
   Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի տեղաբաշխման մանրամասնություններն ընթերցի՛ր Բ Օր. 3:12−20, Հեսու 13:8−12, 24−31−րդ համարներում:

   Ռուբենն ու Գադը զբաղեցրին Արևելյան Անդրհորդանանի հարավը, Մանասեն` հյուսիսը, ընդ որում՝ Մանասեի հետնորդները՝ «Մաքիրի որդիները», հաստատվեցին մեծ մասամբ Գաղաադում, իսկ «Հայիրի որդիները»` մեծ մասամբ Բասանում:
--------------------------------
[39](Էջմիածին թարգ․) Մանասէի որդի Մաքիրի յետնորդները գնացին Գաղաադ, գրաւեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակուող ամորհացիներին:
(Արարատ թարգ․) Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին
(Գրաբար) Եւ գնաց որդի Մաքիրայ որդւոյ Մանասէի ի Գաղաադ` եւ առ զնա, եւ կորոյս զԱմուրհացին որ բնակեալ էր ի նմա: