8․ Ճշմարիտ Աստված (է)՝ ճշմարիտ Աստծուց.

Աստուած ճշմարիտ՝ Աստուծոյ ճշմարտէ,

 

Քանզի որտեղ Հորը՝ Անսկզբին և սկիզբ ունեցողների Պատճառին, Աստված ենք դավանում, Նրանից եղած Որդուն էլ Պատճառից անժամանակ Ծնունդ պիտի խոստովանենք․ սա՛ է [նշանակում] «ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց» [խոսքը]: Եվ որպեսզի Խոսքի սպասավորները լիովին հավաստեն այս դավանությունը և դատարկ տեղ չմնա, ուր չարախորհուրդ հերետիկոսների խոսքերը մուտք գործեն, ըստ կարգի՝ այստեղ ասում են․

 

Հաջորդը՝

9․ Ծնունդ և ո՛չ արարած.

Նախորդը՝

7․ Աստված (է) Աստծուց, Լույս` Լույսից.