Ամոսի մարգարեության մեկնություն 7։13

Ա․ Լոպուխին

«իսկ Բեթելում այլևս մարգարեություն չանես, քանի որ այն սրբություն է ու թագավորական տուն»: (Սինոդական թարգ․)[13]
   
   Մատնանշելով մարգարեի՝ Բեթելից հեռանալու մասին իր պահանջի հիմքերը՝ Ամասիան ասում է. «Քանի որ այն (Բեթելը) սրբություն է ու թագավորական տուն»: Այսպիսով՝ Ամասիան մատնանշում է, որ Բեթելի սրբավայրը հիմնվել է թագավորի կողմից (Գ Թագ. 12:28)։ Այն պետական սրբավայր է (թագավորական տուն` «բետ մամլախա»), և հետևաբար միայն թագավորի թույլտվությամբ այնտեղ կարող են գործունեություն ծավալել քահանաներն ու մարգարեները:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) այլեւս չշարունակես մարգարէանալ Բեթէլում, որովհետեւ սա թագաւորի սրբութիւնն է եւ թագաւորութեան տաճարը»:
(Արարատ թարգ․) Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։
(Գրաբար) Ի Բեթէլ մի՛ ևս յաւելուցուս մարգարէանալ՝ զի սրբութիւն թագաւորի է, և տո՛ւն թագաւորութեան։