Ամոսի մարգարեության մեկնություն 7։15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Սակայն Տերը վերցրեց ինձ ոչխարներից և ասաց. «Գնաʹ և մարգարեացիʹր Իմ ժողովրդի` Իսրայելի առջև»: (Սինոդական թարգ․)[15]
   
    Ամոսի անմիջական կանչը Տիրոջ կողմից ներկայացնում է որպես քարոզչության ելնելու հիմք: «Սակայն Տերը վերցրեց ինձ ոչխարներից (meacharej hazzon)». 15−րդ համարում մարգարեն իրեն մանր եղջերավոր անասունների` ոչխարների  հովիվ է (hazzon) անվանում, իսկ 14−րդ համարում նա իրեն «boker» է կոչում, որն էլ նշանակում է «խոշոր եղջերավոր անասունների հովիվ»։

    Անունների այս տարբերությունը որոշ մեկնիչների (Նովակ) առիթ է տալիս  «boker» բառը կասկածելի համարելու և այն որպես սրբագրություն դիտարկելու։ Սակայն հազիվ թե կարելի է պնդել, որ խոշոր եղջերավոր անասունների հովիվը («boker») չի կարող միաժամանակ հովվել  նաև մանր եղջերավորներին:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը վերցրեց ինձ հօտից եւ ասաց ինձ. «Դու գնա՛ եւ մարգարէացի՛ր Իսրայէլի իմ ժողովրդի մասին»:
(Արարատ թարգ․) Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին։
(Գրաբար) և ա՛ռ զիս Տէր ի հօտից, և ասէ ցիս Տէր. Գնա՛ դու և մարգարէա՛ ի վերայ ժողովրդեա՛ն իմում Իսրայէլի։