Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 20:31

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:
   
    Ավետարանի պատմությունը կամ մեր «Համապատումը» չենք կարող ավելի հարմարագույն խոսքով ավարտել, քան նրանով, որ Ավետարանագիր Հովհաննեսն է գրել իր շամանակին։ «Թեպետեւ շատ ուրիշ բաներ կային գրելիք,- ասում է Հովհաննեսը,- այլ այս այնչաք ինչ գրեցաւ, զի հավատայցէք եթէ Յիսուս՝ Քրիստոս է, Որդի Աստուծոյ. եւ զի հաւատայցէք եւ զկեանսն յաւիտենականս ընդունիցիք յանուն նորա» ։ Ավետարանն սկզբից այն նպատակն ուներ, որ ցույց տա եւ հաստատի, թե Նազովրեցի Հիսուս նույն Ինքը՝ մարգարեների խոստացած Մեսիան կամ Քրիստոսն է, որ է Աստծու Օծյալը, որ կատարելու է աշխարհի փրկությունը. ո՛չ թե հրեական աշխարհի քաղաքական փրկությունը, վինչպես հրեաները սիրում են կարծել եւ սպասել, այլ բովանդակ աշխարհի հոգեկան փրկությունը, որով Հիսուս Նազովրեցին պետք է ճանաչվի եւ ընդունվի ու կովի Հիսուս Քրիստոս։ Սակայն երկնային խորհուրդն այնտեղ չի վերջանում, այլ ինչ որ մարգարեներ աղոտ կերպով նախապատմեցին, ավետարանիչները այն հռչակում են բացահայտ, թե Քրիստոսն էլ, թեպետ որպես մարդ կենցաղավարում է, բգործում ու չարչարվում է Մարդու Որդի է կոչվում, սակայն սովորական ոմն է եւ լոկ մարդ չէ, այլ միանգամայն Աստծու Որդի, Որդի իսկակից եւ էակից։ Հետեւաբար, Ինքն էլ Աստված է, անձը Աստվածային Երեքանձյա Աստվածության։ Ահա այս է եղել ավետարանի նպատակը. գրել, պատմել եւ ուսուցանել, թե «Յիսուս Քրիստոս է Որդի Աստուծոյ»։
    Մարդկության անճառելի խորհուրդն իր էությունն ունի փրկագործ տնօրինության խորհուրդ եւ Աստծու Որդին միանգամայն դառնում է Մարդու Որդի, որպեսզի փրկի մարդուն եւ հասցնի հավիտենական կյանքին, ինչը որ պիտի ընդունվի եւ իրագործվի մարդեղության ու փրկագործության հավատքով։ Ուստի ով հավատում է, ոե Հիսուս Քրիստոս է Աստծու Որդին, հավատում է ոչ թե երեւույթապես, այլ իրապես, այնպիսին «զկեանս յաւիտենականս ընդունիցի», շնորհներով, զորությամբ ու հավատքով նույն Ինքն՝ Հիսուսի եւ «Յանուն նորա»։
    Սա էր ավետարանիչների նպատակը. տարբեր չէր կարող լինել նաեւ «Համապատումիս» նպատակը։ Մենք նույնպես ավետարանական պատմությունը պարզաբանելով ու լուսաբանելով, ընդհանուր հասկացության դյուրամատչելի դարձնելով, ընծայելով ժողովրդին՝ առձեռն գործածության համար, փափագեցինք, որ Ավետարանն ամենքի սրտում արծարծի Հիսուսավանդ պատվիրանների սերը, բարձրացնի քրիստոնեական կրոնի հարգն ու արժանիքը եւ համոզի Ավետարանական սկզբունքների օգտակարությունը։ Մեր նպատակին հասած կլինենք, եթե մեր ընթերցողները, պարզաբանված բացատրություններով հորդորվեն ընթանալ Հիսուս Քրիստոսի ցույց տված շավղով, ճշմարիտ հավատով այս աշխարհում իրենց համար պատրաստեն խաղաղ, պարկեշտ, արդար ու սիրահորդոր քրիստոնեական կյանք եւ երջանիկ կյանք նաեւ հավիտենական հանդերձյալում։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 20:30