Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 11:5

Ստեփանոս Սյունեցի

5-6․ Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ:
   
    «Եվ Հիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. սիրելի՛, ինձ երեք հաց փոխ տո՛ւր, որովհետև իմ սիրելին ճանապարհորդությունից եկավ ինձ մոտ»:
   Հիսուսի աշակերտների սիրելին ու բարեկամը Հայր Աստված է և Քրիստոս՝ Աստծու Որդին: «Կեսգիշերը»՝ կարճ կյանքի [ընթացքը], որի ժամանակ մտնում է ոչնչացնողը (հմմտ. Ելք 12։23), քննելով կենաց խոսքը...:
   ...Այսպիսի զորությունները թեպետև անարգվում են անպիտաններից և վաճառվում երկու դահեկանի՝ հիմարությամբ և լրբությամբ, սակայն նրանցից ոչ մեկը Աստծուց մոռացված չէ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

5-13․ Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ: Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»: Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է: Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ: Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան: Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1