Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 13:6

Մաղաքիա արք. Օրմանյան

6-9. Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»: Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»:
   
    Աստվածային գթությունը և մեղավորների նկատմամբ ցուցաբերած ներողամտությունն ավելի լավ բացատրելու համար Հիսուս մի գեղեցիկ առակ է պատմում։ Մի տանուտեր պտղատու ծառերի այգի է ուներ, ուր մի գեղեցիկ թզենի կար։ Տանուտերը ժամանակառ ժամանակ գալիս էր թզենուց պտուղ քաղելու, բայց միշտ հուսախաբ վերադառնում էր․ ծառը պտուղ չուներ, տարիներն անցնում էին, բայց թզենին չէր պտղաբերում։ Այսպես անցավ ամբողջ երեք տարի։ Ի վերջո, հուսահատված տերը, տեսնելով որ այն պարտեզու իզուր բավականին տեղ է գրավում, և թե դրա փոխարեն կարելի է ուրիշ պտղատու ծառ տնկել, բարկությամբ գալիս է և հրամայում է պարտիզպանին՝ կտրել ծառը և ջարդելով գործածել որպես վառելափայտ։
    Պարտիզպանը, որ բավականին ջանք էր թափել ծառի վրա, սկսում է աղաչել ու խնդրել, որ մի տարի էլ համբերի, ինքն այդ տարում վերջին ճիգը կգործադրի, չորս կողմը հողը կփխրեցնի, արմատները կպարարտացնի, կանոնավոր կոռոգի, իսկ եթե այդքանից հետո եկող տարում չպտղաբերի, այդ ժամանակ ինքն էլ կհամաձայնվի կտրել։
    Այստեղ առակն ավարտվում է, այնպես ցույց տալով, թե տանուտերն ընդառաջ է գնում պարտիզպանի աղաչանքին։ Առակի իմաստը ոչ թե պարզապես ընդհանուր կերպով մեղքի համար պատժվելու համար է, այլ մատնացույց է անումՀիսուսի քարոզությունների հանդեպ հրեա ժողովրդի ցուցաբերած անտարբերությունը։ Տանուտերը Երկնավոր Հայրն է, պարտիզպանը՝ Հիսուս, անպտուղ ծառը՝ հրեա ժողովուրդը, այսինքն՝ ճիշտ Հիսուսի երեք տարիներ քարոզություններից հետո, նրանք ապաշխարության ու հավատքի պտուղ ցույց չէին տալիս։ Երկնավոր հայրը ցանկանում է այն կտրել ու դեն նետել։ Հիսուս միջնորդում է, որ որոշ ժամանակ համբերի։ Այդ ժամանակ իրոք տրվում է, սակայն Հին Ուխտի մարդիկ այն գործադրում են Հիսուսի դեմ դուրս գալու համար։ Դրանից հետո էլ դեռ ժամանակ են ունենում, բայց միշտ նույն հակառակությունն են դրսևոում Նոր Ուխտի հանդեպ, մինչև տաճարի կործանմամբ քանդվում է Հին Որխտը։