Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 4:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-13․ Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց ու քառասուն օր փորձուեց սատանայից: Չկերաւ եւ չխմեց այն օրերին, եւ երր քաոասուն օրերը լրացան, քաղց զգաց: Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա', որ հաց լինի»: Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. “Միայն հացով չէ, որ կ՛ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով”»:  Եւ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները: Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փաոքը, որովհետեւ ինծ է տրուած, եւ ում որ կամենամ, կը տամ այն: Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, րոլորը քոնը կը լինի»: Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. “Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես եւ նրա՛ն միայն պիտի պաշտես”»: Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեգ այստեղից ցա՛ծ գցիր,  որովհետեւ գրուած է. Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. եւ իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երրեք քարին չխփես”»:  Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. “Քո Տէր Աստծուն պիտի չփորձես”»: Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները' նրանից միառժամանակ հեռու մնաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1