Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը:
Ավետարանական պատմությունը երկարաձգեցինք մինչեւ հոգու գալստյան օրն այն մտածումով, թե այդ փրկագործ խորհրդի բնությունն ունի եւ իրավամբ ավարտում է նրանց շարքը։ Հետեւաբար, այդ օրվա երեկոյով «Համապատասխանում» էլ է վերջանում, ավարտելով այն, ինչը պատկանում է Հիսուսի կյանքի ժամանակամիջոցին։ Սրանից հետո Ավետարանի համար նոր շրջան է բացվում, որ կարող են Առաքելոց շրջան կամ առաքյալների գործունեության ժամանակահատված նկատել՝ հասնելով մինչեւ ամենավերջում վախճանված առաքյալի մահվանը, որ էր Հովհանեսսը, այսինքն ՝ առաջին արի վաերջը։ Այդ հատվածի համար միայն մի ակնարկ ունենք Մարկոսի երկրորդականոն հատվածում, ուր ասվոջմ է, թե առաքյալները, դուրս գալով Երուսաղեմից, աշխարհի բոլոր կողմերը, ընդ ամենայն երկիր, գնացին եւ Ավետարանը քարոզեցին՝ ամենուր ընդարձակ հաջողություն ձեռք բերելով Տեառն գործակցութեամբ, այսինքն՝ Հիսուսի երկնային պաշտպանությամբ ու հրաշքների զորությամբ, քանի որ կարողանում էին ժողովրդի վրա մեծ ազդեցություն գործել, երբ «զբանն հաստատէին ամենայն նշանօք», ամեն տեսակի հրաշքներով, որոնք միշտ զուգակցում էին իրենց քարոզներին եւ գործունեությանը։
Այդ համառոը ակնարկն ամփոփումն է ընդարձակ մի միջոցի պատմության,որն անհնար է կարճ խոսքով կամ հոդվածով ներկայացնել, որքան էլ կարեւոր ու հետաքրքրական լինի առաքելական գործունեության եւ նախնական եկեղեցու կազմության պատմությունը։ Այդ նյութերը պարունակում են Գործք Առաքելոց անունով գրքի պատմության եւ Առաքելական թղթերի մեջ, բայց ոչ կատարյալ ու անթերի կերպով եւ հարկ կլինի թերին լրացնել արժանահավատ եւ ամենահավանական ավանդական պատմություններով։ Մեր նպատակից հեռու չէ, ինչպես Նախաբանում էլ նշեցինք, «Համապատումիս» առաջին մասին երկրորդնել է ավելացված, եւ ինչպես այս հատորը կարող ենք «ՀԻՍՈՒՍ» անվանել, այնպես էլ հաջորդը կազմելով՝ «ԱՌԱՔՅԱԼՆԵՐ» կոչել։ Բայց սա ցանկություն է առայժմ եւ չգիտենք, թե կյանքը, ժամանակը, հանգամանքներն ու դրությունը պիտի ներե՞ն մեզ ՝ այդ գործը ձեռնարկել եւ ձեռնարկելուց հետո էլ՜ գլուխ հանելու բախտի արժանանալ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: