Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։8

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3

   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
   
    Ուշադրություն դարձրե՛ք այն հանգամանքին, որ Քրիստոս նշում է երեք կործանման և նույնքան էլ փառքի տանող ուղիները:  Քանի որ ճանապարհի վրա ընկած սերմերը թռչունների կեր դարձան, ժայռի վրա ընկածները չորացան, իսկ փշերի մեջ ընկածները խեղդվեցին: Բարեբեր հողի վրա ընկած սերմերը, ինչպես ասացի, երեք տեսակի պտուղ են տալիս․ մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր: Ահա թե ինչ է գրում իմաստուն Պողոսը․ «Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկն՝ այսպես, իսկ մյուսն՝ այնպես» (Ա Կորնթ. 7։7)։ Ստացվում է, որ սրբերի սխրագործությունները  ոչ միշտ են հավասարաչափ: Այնուամենայնիվ, մենք պետք է ջանք գործադրենք վատագույնից բարձրանալու և լավագույնին հասնելու համար։

   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
   

    Ինչո՞ւ «մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն և մեկը՝ հարյուր» բերք տվեց։ Այստեղ ևս հողի բնական տարբերություն կա, որովհետև նույնիսկ բարեբեր հողի պարագայում կարող են մեծ տարբերություններ լինել: Տեսնում ես, որ մեղավորը ոչ սերմնացանն է և ոչ էլ սերմը, այլ ընդունող հողը։ Իսկ Հողը մեղավոր է ոչ թե իր բնության, այլ մտադրության պատճառով:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսունб եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
   

   Բայց չորրորդ խմբի սերմերն ընկնում են բարեբեր հողի մեջ: Ահա՛, տե՛ս, թե որքա՜ն հազվադեպ է լավը, և որքա՜ն սակավ են փրկվողները: Սերմերի միայն չորրորդ խումբն է փրկվում: