Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։26

Սուրբ Եփրեմ Ասորի

Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր:

   

   Նման հիվանդությունների բուժման համար սովորաբար շատ բժիշկներ էին հրավիրվում, սակայն այս կնոջ հիվանդության դեմ պայքարում է միայն մեկ Բժիշկ: Թեև շատ (բժիշկներ) էին փորձել բուժել այս կնոջ ցավը, սակայն նրա վիճակը ավելի էին վատթարացրել, ուստի  մեկը օգնեց նրան ու խաղաղություն պարգևեց նրան, որին շատերն էին  նեղացրել: Անմաքուր հիվանդությունը հեռացնել փորձող բժշկությունը տառապանքին տառապանք էր ավելացրել: Ավետարանն ասում է, որ ինչքան շատ  բժիշկներ էին եկել, այնքան նրա հիվանդությունն ավելի էր ուժեղացել: Հագուստի եզրն էլ (Մարկ. ​​5։28) օգնության եկավ տառապանքներին և ամբողջովին ոչնչացրեց տանջանքները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր:

   

   Մեր բնությունը չէր կարող բժշկություն ստանալ բազում բժիշկներից, այսինքն՝ ո՛չ այս դարի իմաստուններից, ո՛չ Օրենքից և ո՛չ էլ մարգարեներից: