Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-13․ Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից: Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են: Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ: Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»: Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»: Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»: Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք. որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»: Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. «Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է», (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:1
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից: (Սինոդական թարգմ․) [1]
Նախնիների ավանդության պահպանման մասին փարիսեցիների և դպիրների հետ, փարիսեցիների մասին ժողովրդի հետ, ինչպես նաև աշակերտների հետ Քրիստոսի վարած զրույցները բացատրված են Մատթ. 15։1−20 համարների մեկնաբանություններում։ Մարկոսը, սակայն, Մատթեոսի ասածին որոշ լրացումներ է անում: Ճիշտ նույն կերպ էլ փոփոխություններ կան Մարկոսի մոտ եղած Տիրոջ խոսքերի մեջ: Վերջապես, չի կարելի չնշել այն փաստը, որ Մարկոսի մոտ մաքուրի և անմաքուրի հարցը ավելի ընդարձակ հիմքի վրա է դրված, քան Մատթեոսի։ Քանի որ Մատթեոսն ի վերջո խոսքը հանգեցնում է անլվա ձեռքերով սնունդ ուտելու հարցին, իսկ Մարկոսի մոտ ձեռքերը լվանալու պարագան մաքուր և անմաքուր լինելու սկզբունքային հարցի պարզաբանման համար միայն որպես պատկեր է ծառայում (Մատթ. 15։20, Մարկ. 7։23):
---------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ․) Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից:
(Արարատ թարգմ․) Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին։
(Գրաբար) Եւ ժողովեցա՛ն առ նա փարիսեցիքն՝ եւ ոմանք ի դպրացն որ եկեալ էին յԵրուսաղեմէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: