Դանիելի մարգարեության մեկնություն 14:38

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ։ Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը։
   
   Դանիելը ... խոնարհ մարդ էր և Աստծուն նրանցից պակաս փառք չէր տալիս, դա ակնհայտ է դառնում այն փաստից, որ երբ նա Աստծու համար փոսում էր, և երբ մարգարեն նրան ուտելիք բերեց, նա ասաց. «Հիշեցի՛ր ինձ , Աստվա՛ծ»․ այսպիսին էր նրա խոնարհությունն ու վիշտը: Նա Աստծո համար էր փոսի մեջ և իրեն՝ Աստծու կողմից հիշվելու և լսվելու արժանի չէր համարում: Իսկ մենք, անթիվ անմաքուր գործեր կատարել և բոլորից առավել հանցագործ լինել համարձակվելով, նահանջում ենք Աստծուց, երբ լսելի չի լինում մեր առաջին աղոթքը: Իսկապես, մեծ հեռավորություն կա նրանց և մեր միջև, ինչպես երկնքի և երկրի միջև, կամ նույնիսկ ավելին:
   

Ա. Լոպուխին

Եվ Դանիելը վեր կացավ ու կերավ։ Աստծո հրեշտակն Ամբակումին անմիջապես տարավ իր տեղը»։ (Սինոդական թարգ․)[38]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ։ Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ յարեաւ Դանիէլ՝ և եկեր. և հրեշտակ Աստուծոյ տարաւ զԱմբակում նոյնժամայն անդրէն ի տեղի իւր։