Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ: Նրան ես ասացի.
   
   «Վերջապես,–  ասում է նա,– Դանիելը մտավ ինձ մոտ»: Նա խոսում է Դանիելին մոռացած մարդու պես: Իսկապես, առաջին երազից հետո  շատ տարիներ էին անցել, և այդքան շատ հոգսեր ունենալով և այդպիսի շքեղության մեջ ապրելով՝ նա արագ մոռացել էր Դանիելի մասին: «Ուրիշ» անվանումը (ռուսերեն թարգմանության մեջ այս բառը բացակայում է) ցույց է տալիս, որ թագավորը նրան գրեթե ամբողջովին մոռացել էր։ «Ըստ իմ,–  ասում է նա,–  աստծու անվան»:  Մի՞թե թագավորը սրանով չի ցանկանում ասել. «Ես այնքան մեծարեցի նրան, որ Աստծու անունով կոչեցի»: Նրանք իրենց երեխաներին աստվածների անուններով կոչելու սովորություն ունեին, քանի որ նրանք երբեմն մարդկանց էլ էին որպես աստված ընդունում: Այս ճանապարհով է, որ մենք ունենք նաև Բել և Բելի անունները: Երբ դևերը տեսնում են, որ այս կերպ մարդկանց պատիվ է տրվում և աստվածների անուն է վերագրվում, ուստի իրենք էլ են սկսում նպաստել դրան: Ինչո՞ւ է նա ասում. «Դանիելը, որի անունը Բաղդասար էր»: Քանի որ Դանիելը Աստծո զորությունն ուներ: Այս անունը նրանց ունեցած  ամենամեծ պատիվն էր: Նաև Դանիելն էր նրանց թույլ տալիս, որ իրեն այդ անունով կոչեն: Սակայն իրեն հիշատակելիս, ոչ մի տեղ ինքն իրեն Բաղդասար չի անվանում, այլ ասում է. «Ես Դանիելն եմ»: Ինչ պատվի որ արժանանում է թագավորի որդին, նույնին արժանանում է նաև Դանիելը, քանի որ իր տեսքով նա նույնիսկ փորձությունից առաջ էր զարմանալի թվում: Ասվում է, որ ոչ թե իր սեփական զորությամբ նա խոսեց, այլ «որովհետև Աստծու Սուրբ Հոգին կա նրա մեջ»: Այստեղ խոսվում է ոչ թե այն Հոգու մասին, որին մենք Մխիթարիչ ենք անվանում, այլ խոսվում է ներշնչման հոգու մասին, քանզի Դանիելն Աստծուց էր ներշնչված: «Բաղդասա՛ր, իմաստունների՛ գլուխ»: «Նա,– ասում է,–  նրանց մեջ առաջինն էր»:
   

Ա. Լոպուխին

«Վերջապես ինձ մոտ եկավ Դանիելը, որի անունը Բաղդասար էր՝ իմ աստծո անունով, և որի մեջ կար սուրբ Աստծո հոգին․ ես նրան պատմեցի երազը»։ (Սինոդական թարգ․) [5]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):4
-------------------------------
[5](Էջմիածին թարգ․) մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ: Նրան ես ասացի.
(Արարատ թարգ․ 4։8) մինչեւ որ եկաւ Դանիէլը, որի անունը Բաղդասար էր ըստ իմ աստծու անուան, որովհետեւ Աստծու Սուրբ Հոգին կայ նրա մէջ: Նրան ես ասացի.
(Գրաբար) մինչև եկն Դանիէլ՝ որում անուն էր Բաղտասար՝ ըստ անուան աստուծոյ իմոյ. զի Հոգի Սուրբ Աստուծոյ գոյ’ի նմա։ Ցոր և ասացի,